Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 52-ով՝ հասնելով 422 հազար 254-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 149-ով և հասել 409 հազար 196-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 396 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 946 հազար 713-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 592-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 822 մարդ։
Արցախում՝ վարակի1 նոր դեպք, 1 մարդ էլ մահացել է
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 39 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, հիվանդությունից մահացել է 1 մարդ։
Ստացիոնար բուժվում է 17 քաղաքացի։
2022 թվականին կատարված 10 հազար 364 թեստավորմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 73 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել: