Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդման համաձայն՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրադարձությունները և հումանիտար իրավիճակը տեղերում։
Էրդողանը Պուտինին կրկին հրավիրել է Թուրքիա` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու նպատակով։ Նա ասել է, թե մի շարք հարցեր համաձայնեցնելու համար հավանաբար կարիք կա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպում ունենան։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ հրադադարը կողմերի համար հնարավորություններ կստեղծի հակամարտության երկարատև կարգավորմանը հասնելու համար։