Մատչելիության հղումներ

Flyone Armenia-ն այսօրվանից Երևան-Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթներ կիրականացնի


Լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից

Flyone Armenia-ն, շաբաթական երկուսի փոխարեն, այսօրվանից Երևան-Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթներ կիրականացնի «Զվարթնոցից» դեպի «Վնուկովո» օդանավակայան։

Վերոնշյալ երթուղով ընկերության կանոնավոր ուղիղ չվերթները մեկնարկել են մարտի 1-ից և իրականացվում էին յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ընկերությունը թռիչքներ է իրականացնում նաև դեպի Ստամբուլ և Լիոն։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացների նշանակմանը զուգահեռ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին դեկտեմբերի կեսերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Flyone Armenia-ն և Pegasus-ը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների իրականացման թույլտվություններ ստացան։

XS
SM
MD
LG