«Տարիներ շարունակ մենք լսել ենք ՆԱՏՕ-ի իբր բաց դռների մասին, բայց մենք արդեն լսել ենք, որ չենք կարող անդամակցել։ Սա ճշմարտություն է, որը մենք պետք է ընդունենք, և ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսել է դա հասկանալ և ապավինել սեփական ուժերին և մեր գործընկերներին»,- «Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ` այսօր ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա այս մասին հայտարարել է հեռավար կապով մասնակցելով Լոնդոնում կայացած «Էքսպեդիցիոն համատեղ ուժերի» (JEF) առաջնորդների հանդիպմանը։
Զելենսկին կրկին զենք է խնդրել, մասնավորպես ռազմական օդանավեր` Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար, ասելով, որ բոլորը գիտեն, թե Ուկրաինան ինչ տեսակի սպառազինությունների և պաշտպանական ինչ միջոցների կարիք ունի։
Բրիտանիաի գլխավորած հյուսիս-եվրոպական երկրների «Էքսպեդիցիոն համատեղ ուժերի» կազմում են Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան ու Բալթյան 3 երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան։