Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է Մարիուպոլի ծննդատան ռմբակոծումը


Ուկրաինա - Փրկարարները տեղափոխում են ծննդատան ռմբակոծության հետևանքով վիրավորված հղի կնոջը, Մարիուպոլ, 9-ը մարտի, 2022թ․
Ուկրաինա - Փրկարարները տեղափոխում են ծննդատան ռմբակոծության հետևանքով վիրավորված հղի կնոջը, Մարիուպոլ, 9-ը մարտի, 2022թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Մարիուպոլի ծննդատան ռմբակոծումը:

Նա Թվիթերի իր էջում գրել է, որ ռուսական ավիահարվածը Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի վրա «սարսափեցնող» է։

«Խաղաղ բնակիչներն ամենից շատ են տուժում պատերազմում, որն իրենց չի վերաբերում», - գրել է Գուտերեշը։

Մարիուպոլի հիվանդանոցին և ծննդատանը հասցված ավիահարվածների հետևանքով 17 մարդ է վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG