Մատչելիության հղումներ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի146 սենատորների և 14 հայտնի օլիգարխների նկատմամբ


Եվրամիության և Ուկրաինայի դրոշները Եվրամիության կենտրոնակայանի մոտ, Բրյուսել, 1-ը մարտի, 2022թ.
Եվրամիության և Ուկրաինայի դրոշները Եվրամիության կենտրոնակայանի մոտ, Բրյուսել, 1-ը մարտի, 2022թ.

Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի անդամների (սենատորների), ինչպես նաև 14 անվանի օլիգարխների նկատմամբ:

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում կրիպտոարժույթի շուկայի և նավաշինության արտադրության նկատմամբ:

Օլիգարխներից սանկցիաների են ենթարկվում Forbes-ի կազմած հարուստ ռուսաստանցիների ցուցակում 8-րդ տեղը գրավող Անդրեյ Մելնիչենկոն, TMK խողովակաշինական ընկերության ղեկավար Դմիտրի Պումպյանսկին, «Աերոֆլոտի» ղեկավար Միխայիլ Պոլուբոյարինովը, «ՖոսԱգրո» ընկերության ղեկավար Անդրեյ Գուրևը և Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող այլ մեծահարուստներ:

Սենատորներից պատժամիջոցների ցանկում են հայտնվել բոլոր նրանք, ովքեր քվեարկել են հօգուտ Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը ճանաչելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG