«Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայանալու են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները», - Reuters գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կայանալու է առաջիկա հինգշաբթի։ TACC գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ևս հաստատել է, որ երկու երկրների նախարարների միջև Անթալիայում «շփումներ կլինեն»։
Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Բանակցությունների նախաձեռնությունն, ըստ ռուսական կողմի, պատկանում է Թուրքիայի նախագահին։