Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մոտ 3500 մարդ ձերբակալվել է պատերազմի դեմ բողոքելու համար


Ուկրաինայի վրա Ռուսաստանի վարած պատերազմի դեմ ցույց Ռուսաստանում, 6 մարտի, 2022թ.
Ուկրաինայի վրա Ռուսաստանի վարած պատերազմի դեմ ցույց Ռուսաստանում, 6 մարտի, 2022թ.

Ռուսաստանի քաղաքներում այսօր տեղի են ունեցել ցույցեր Ուկրաինայում պատերազմն անհապաղ ավարտելու պահանջով:

Մոսկվայում ոստիկանները ցուցարարներին ձերբակալում են Մանեժնայա հրապարակում և դրա մատույցներում:

Իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինային, ով այսօր նշում է ծննդյան 80-ամյակը, ձերբակալել են մետրոյի «Տեատրալնայա» կայարանի մոտ:

Մանեժնայա հրապարակում ձերբակալել են «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության խորհրդի անդամ Օլեգ Օրլովին, ով պարզել է «Ուկրաինային՝ խաղաղությու՛ն, Ռուսաստանին՝ ազատությու՛ն» գրությամբ պաստառը:

Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում: 1700 մարդ ձերբակալվել է Մոսկվայում, 700-ը` Սանկտ Պետերբուրգում: Եվս ավելկի քան հազար մարդ ձերբակալվել է Դաշնության այլ քաղաքներում:

Ընդհանուր հաշվով, ըստ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության, «ապօրինի զանգվածային ակցիաներին մասնակցել է շուրջ 5 հազար 200 մարդ»:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի վարած պատերազմի դեմ ցույց Ղազախստանում, Ալմաթի, 6 մարտի, 2022թ.
Ուկրաինայի վրա Ռուսաստանի վարած պատերազմի դեմ ցույց Ղազախստանում, Ալմաթի, 6 մարտի, 2022թ.

Պատերազմի դեմ բողոքի ցույց է անցկացվել նաև Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմաթիում:

XS
SM
MD
LG