ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում:
BBC-ին տված հարցազրույցում նա չի կարողացել հստակ ասել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինան կարող է խուսափել պարտությունից:
Բլինքենը բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի «արտասովոր տոկունությունը»:
«Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկ ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ մերժելու են դա», - ասել է նա: