Մատչելիության հղումներ

Բեռլինը Կրեմլին սպառնում է նոր պատժամիջոցներով


Ռուսաստանը պարտավոր է անհապաղ դուրս բերել իր զորքերն ու դադարեցնել արյունահեղությունն Ուկրաինայում, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Օլաֆ Շոլցը զգուշացրել է, որ հակառակ դեպքում Մոսկվայի դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցներ։

«Ուկրաինան բառացիորեն կենաց-մահու կռիվ է տալիս»,- ասել է նա։

Նախօրեին Եվրամիությունը հայտարարել էր Ռուսաստանի հանդեպ աննախադեպ սահմանափակումների մասին, այդ թվում՝ սառեցրել Կենտրոնական բանկի հաշիվներն ու ռուսական որոշ բանկեր անջատել SWIFT համակարգից։

Բացի այդ, եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան, սկսել են նաև զենք-զինամթերք ուղարկել Ուկրաինա։ «Մեր պարտքն է անել հնարավոր ամեն բան՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Պուտինի հարձակվող բանակից»,- անցած շաբաթավերջին հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

XS
SM
MD
LG