ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռավար ելույթի ժամանակ մի խումբ դիվանագետներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից և Մեծ Բրիտանիայից, ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը։
Լավրովն այդ ելույթում հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Կիևի «հանցավոր ռեժիմին արևմտյան երկրների թողտվության» արդյունքն է։ Նաև, ըստ նրա, Եվրոպան երկխոսության փոխարեն ընտրել է «ոչ լեգիտիմ պատժամիջոցների» ճանապարհը։
Լավրովի խոսքով՝ Արևմուտքը պատրաստակամություն չի ցուցաբերում Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու և ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու հարցում։