Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, քննարկել առաջիկա հանդիպման օրակարգային հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի գրասենյակը:

Մակրոնն ու Փաշինյանն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը, մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

XS
SM
MD
LG