«Վրաստանի կառավարությունը գործընկերների, այդ թվում՝ հարևան պետությունների հետ, քննարկում է Ռուսաստանի համար օդային տարածքը փակելու հնարավորությունը», - այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ավարտին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Մենք այս հարցում որոշակի զգուշավորություն ենք ցուցաբերում։ Մենք խորհրդակցում ենք մեր գործընկերների, այդ թվում՝ տարածաշրջանի պետությունների հետ, որոնք օգտվում են Վրաստանի օդային տարածքից՝ Ռուսաստանի Դաշնություն թռիչքներ իրականացնելու նպատակով», -հայտարարել է Վրաստանի փոխվարչապետը։