Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինված ուժերը վստահեցնում են, որ ետ են մղում օդային հարձակումները


Քարտեզում նշված են Ուկրաինայի քաղաքները և բնակավայրերը, որոնց հարվածներ են հասցվում
Քարտեզում նշված են Ուկրաինայի քաղաքները և բնակավայրերը, որոնց հարվածներ են հասցվում

Ուկրաինայի զինված ուժերը վստահեցնում են, որ ետ են մղում «զավթիչների» օդային հարձակումները։

«Այսօր ժամը 5։00 Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերը սկսել են արևելքում մեր ստորաբաժանումների ինտենսիվ հրետակոծություններ, ինչպես նաև հրթիռային հարվածներ են հասցրել ու ռմբահարել օդակայանները Բորիսպոլում, Օզերնոյեում, Կուլբակինոյում, Չուգուևում, Կրամատորսկում, Չերնոբաևկայում, Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտները», - ասված է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրությունում։

«Պետության պաշտպանության ուժերը լիակատար մարտական պատրաստականության վիճակում են, գրավել և պահպանում են պաշտպանական դիրքեր։ Իրավիճակը վերահսկելի է», - վստահեցնում է գլխավոր շտաբը՝ միաժամանակ հերքելով հաղորդումը ռուսական զորքերի դեսանտի Օդեսա մտնելու վերաբերյալ։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին Անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, երկրում ռազմական դրություն է հայտարարվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, վստահեցնում է, թե Ուկրաինայի քաղաքներին հրետանային և ավիացիոն հարվածներ չեն հասցվում, այլ «ռազմական ենթակառուցվածքն է խոցվում բարձր ճշգրտության զենքով»։

Գերատեսչությունը հերքում է Ուկրաինայի երկնքում ռուսական օդանավի խոցման մասին հաղորդումները։

XS
SM
MD
LG