Վենեսուելան Ուկրաինայի հարցում սատարում է Ռուսաստանին: Այդ մասին երեկ իր հեռուստաուղերձում հայտարարել է Վենեսուելայի ղեկավարը:
«Վենեսուելան Պուտինի հետ է, Վենեսուելան միշտ աշխարհում հերոսական և արդար պայքարի հետ է: Մենք կշարունակենք հենց այդ գիծը»,- հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի խաղաղությունն աշխարհի խաղաղությունն է, և Վենեսուելան մտադիր է պաշտպանել աշխարհը:
«Մենք դատապարտում ենք Ռուսաստանը ռազմական և ռազմավարական միջոցներով շրջափակելու ծրագրերը: Ռուսաստանի հանդեպ պետք է հարգանք, ինչպես և աշխարհի բոլոր երկրների»,- ասել է Մադուրոն:
Այս ամսվա ընթացքում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում Մադուրոն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովին: Ռուսաստանի ռազմական օգնությունը Վենեսուելային մտահոգություն է առաջացնում հարևան Կոլումբիայում: