Մատչելիության հղումներ

Բաքուն և Արցախի ՊՆ-ն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե հայկական կողմի ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է հաղորդագրության մեջ շարադրված փաստերը` հայտարարելով, թե հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ:

Ըստ ՊԲ-ի` հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հավելում է Պաշտպանության բանակը:

XS
SM
MD
LG