Մատչելիության հղումներ

Դոնբասում իրավիճակը լարված է


Ուկրաինա - Ռուսամետ անջատական զինյալ Լուգանսկում, 17-ը փետրվարի, 2022թ․
Ուկրաինա - Ռուսամետ անջատական զինյալ Լուգանսկում, 17-ը փետրվարի, 2022թ․

Ուկրաինայի ազգային ոստիկանությունն այսօր տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ երկրի արևելքում իրենց վերահսկողության տակ գտնող տարածքը հինգշաբթի օրը ենթարկվել է հրետակոծության, որի հետևանքով բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Նախօրեին հաղորդվել էր, որ Լուգանսկայա ստանիցայում արկերն ընկել են մանկապարտեզի շենքի վրա, երկու աշխատակից վիրավորվել է։

Ռուսամետ անջատականները հերքում են մեղադրանքները՝ պնդելով, որ ուկրաինական կողմից են սաստկացել հրետակոծությունները, և մանկապարտեզի շենքը վնասվել է ուկրաինացիների կրակի հետևանքով։

Շփման գծում հրադադարի խախտումներն ամենաշատն են վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության ղեկավար Յաշար Չևիկն ասել է, որ շփման գծի երկայնքով չորեքշաբթիից հինգշաբթի 500 պայթյուններ են արձանագրվել, ինչից հետո դրանց թիվը նվազել է՝ հասնելով երեք տասնյակի։

Այսօր վաղ առավոտյան, ըստ կողմերի հաղորդագրությունների, հրետակոծությունները շարունակվել են։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու վտանգի ֆոնին Դոնբասի իրավիճակի սրացումը է՛լ ավելի է սրում առանց այդ էլ լարված իրավիճակը։

XS
SM
MD
LG