Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը կմնան այնքան, ինչքան կորոշեն ինքն ու Պուտինը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է ռուս-բելառուսական զորավարժությունների փորձադաշատ, որտեղ հայտարարել է, թե ռուսական զորքերը Բելառուսում կմնան այնքան ժամանկ, որքան պետք է, ինչպես կորոշեն ինքն ու Պուտինը։

«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, վաղը մենք Ռուսաստանի նախագահի հետ ինչ որոշում ընդունենք, այդպես էլ կլինի, գիտեք, որ վաղը մենք Մոսկվայում հանդիպելու ենք», - հավաքված մի խումբ մարդկանց ու լրագրողներին ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ որոշում կնդունեն մեկ օրում հանել, կհանեն մեկ օրում, կորոշեն մեկ ամսից հանել՝ մեկ ամիս էլ կմնան: «Այնքան, ինչքան պետք է, զինված ուժերը այստեղ կգտնվեն։ Սա մեր հողն է, մեր տարածքն է», - հայտարարել է Լուկաշենկոն։

Փորձադաշտում զինվորականները նրան զեկուցել են զորավարժությունների ընթացքի մասին։

XS
SM
MD
LG