Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն «վճռական աջակցություն» է հայտնել Ուկրաինային և Վրաստանին


Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկն օնլայն ռեժիմով հեռավար մասնակցում է Բյուսելում գումարված ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօրվա նիստին։ Իսկ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն գտնվում է Բրյուսելում։

Այսօրվա նիստում կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի քաղաքական և գործնական վճռական աջակցությունը Ուկրաինային և Վրաստանին շարունակվում է։

«Ջերմ ողջույններ Վրաստանից և Ուկրաինայից մեր գործընկերներին՝ նախարար Բուրչուլաձեին և նախարար Ռեզնիկին։ Մենք այսօր հանդիպում ենք Եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիքի ներքո։ Մոսկվայից ազդանշաններ են ստացվում դիվանագիտությունը շարունակելու մասին, բայց մենք զորքերի հետքաշման, կամ լարվածության թուլացման որևէ նշան դեռ չենք տեսնում», - ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարների երկօրյա հանդիպումը երեկ է մեկնարկել։ Առաջին նիստի արդյունքների մասին հաղորդվել է, որ արձագանքելով Ռուսաստանի սպառնալիքներին, որոշում է ընդունվել հավելյալ ստորաբաժանումներ տեղակայել Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։

XS
SM
MD
LG