Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այցելել է Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նրան ընդունել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սպառնալիքներն ու անվտանգության մարտահրավերները։
Ջուանշեր Բուրչուլաձեն ասել է, որ աճող մարտահրավերների ֆոնին կարևոր է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մասնակցության ընդլայնումը։
Յենս Ստոլտենբերգը ևս մեկ անգամ հայտնել է իր ամուր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Ջուանշեր Բուրչուլաձեն հրավիրվել է մասնակցելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօրվա նիստին։