Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Դեռ պետք է համոզվենք՝ արդյո՞ք ռուսական զորքերը իրոք հետ են քաշվում»


Ռուսական զինված ուժերի տանկերը վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, 15-ը փետրվարի, 2022թ․
Ռուսական զինված ուժերի տանկերը վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, 15-ը փետրվարի, 2022թ․

«Մենք դեռ պետք է համոզվենք՝ արդյո՞ք ռուսական զորքերը իրոք հետ են քաշվում», - այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի մեկնարկին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ առայժմ, չնայած Մոսկվայից հնչող հայտարարություններին, ռուսական զորքերի կուտակումն Ուկրաինայի սահմանների երկայնքով շարունակվում է։

«Ռուսաստանը դեռ պահպանում է Ուկրաինա առանց նախապատրաստության լայնածավալ ներխուժում իրականացնելու կարողությունը», - նշել է Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG