Մատչելիության հղումներ

Լավրովի և Բլինքենի միջև հեռախոսազրույց է կայացել


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ժնևում, 21-ը հունվարի, 2022թ․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ժնևում, 21-ը հունվարի, 2022թ․

Երեքշաբթի օրը հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։

Զրույցի ընթացքում Բլինքենը վերահաստատել է ճգնաժամի դիվանագիտական լուծման ԱՄՆ ցանկությունը, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրությունում։

Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգներն անհամբեր սպասում է Ռուսաստանի գրավոր պատասխաններին անցյալ ամիս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Մոսկվային ուղարկված փաստաթղթերին, որոնք առաջարկում են կոնկրետ թեմաներ եվրոպական անվտանգության հարցերի քննարկման համար: Դրանք պատրաստվել են դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցնելով։

Բլինքենը նաև ընդգծել է, որ թեև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիան արագ, կոշտ և միասնական արձագանք կստանա անդրատլանտյան համայնքի կողմից, սակայն ԱՄՆ-ը հավատարիմ է մնում դիվանագիտության ճանապարհին և համոզված է, որ դեռ հնարավորություն կա ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար:


XS
SM
MD
LG