Ի պատասխան Ուկրաինայի սահմաններին ռուս-բելառուսական զորավարժությունների՝ ուկրաինական բանակը փետրվարի 10-ին վարժանքներ կսկսի։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ տասնօրյա զորավարժությունների ընթացքում կկիրառվեն Bayraktar թուրքական անօդաչու թռչող սարքեր, Javelin և NLAW հակատանկային հրթիռային համակարգեր։