Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Վաշինգտոնում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո Շոլցն առաջին անգամ է մեկնել Վաշինգտոն:
Բանակցությունները վերաբերել են Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող լարված իրավիճակին, որտեղ տեղակայված է մոտ 100 հազար ռուս զինծառայող։ Շոլցը հավաստիացրել է Բայդենին, որ իր երկիրը կանգնած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողքին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ցանկացած ագրեսիայի հակազդելու հարցում։
ԱՄՆ նախագահն, իր հերթին, ասել է, որ երկու երկրներն էլ «զուգահեռ աշխատում են»՝ զսպելու ռուսական ագրեսիան։