Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի մի շարք պաշտոնյաների նկատմամբ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են իրենց երկրից դուրս այլախոհների նկատմամբ ապօրինի բռնաճնշումների մեջ, մասնավորապես՝ անցած տարի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայայի բռնի հայրենադարձության:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում ասվում է, որ Միացյալ Նահանգներն իր համերաշխությունն է հայտնում Տիմանովսկայային և բոլոր մյուսներին, «ովքեր բախվել են քննադատներին լռեցնելու՝ ռեժիմի փորձերին»։

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Բելառուսի ժողովրդին՝ կոչ անելով Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, երկխոսել ժողովրդավարական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ և անցկացնել ազատ ու արդար ընտրություններ՝ միջազգային վերահսկողության ներքո։

XS
SM
MD
LG