Բելառուսցի ևս մեկ մարզիկ՝ Օլգա Սաֆրոնովան մարդասիրական վիզա է ստացել, որը նրան իրավունք է տալիս ապրել Լեհաստանում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզիկը սուր քննադատության ենթարկվեց՝ Բելառուսի իշխանությունների դեմ խոսելու համար։
Այս առումով Սաֆրոնովան հետևեց մեկ այլ բելառուսցի մարզուհու՝ 24-ամյա վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայայի օրինակին, ով անցյալ ամիս փախավ Լեհաստան այն բանից հետո, երբ, ըստ նրա, մարզիչները նրան ստիպեցին Տոկիոյի օլիմպիական խաղերից Բելառուս վերադառնալ: