ԱՄՆ դեսանտային զորքերը մեկնել են Արևելյան Եվրոպա՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության սրման ֆոնին: Լեհաստան է ուղարկվել մոտ 1700 զինծառայող՝ հիմնականում 82-րդ օդադեսանտային դիվիզիայից, ևս 300 դեսանտայիններ կտեղակայվեն Գերմանիայում։
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները հայտարարեց, որ ընդհանուր առմամբ մոտ 3 հազար զինվոր է ուղարկում Լեհաստան և Ռումինիա՝ Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կենտրոնացման հետ կապված:
Ռուսաստանը հերքում է Ուկրաինա ներխուժելու ծրագրերը։ Երեկ Մոսկվան մեղադրեց Վաշինգտոնին լարվածությունը թուլացնելու իր կոչերն անտեսելու մեջ։