Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Բելառուս է ուղարկել 30 հազար զինծառայող և արդիական սպառազինություն․ Ստոլտենբերգ


Ռուսական զինվորական ավտոշարասյունը Բելառուսում, փետրվար, 2022թ․
Ռուսական զինվորական ավտոշարասյունը Բելառուսում, փետրվար, 2022թ․

Վերջին օրերին Ռուսաստանը Բելառուս է ուղարկել շուրջ 30 հազար զինծառայող և ժամանակակից սպառազինություն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ սա ռուսական զորքերի ամենամեծ ռազմական տեղակայումն է Բելառուսում «սառը պատերազմի» ավարտից հետո։

Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը նշել է, որ Մոսկվան հարևան երկիր է ուղարկել մասնավորապես հատուկ նշանակության ջոկատներ, Су-35 կործանիչներ, երկակի նշանակության հրթիռային համակարգեր՝ նախատեսված և՛ սովորական, և՛ ոչ միջուկային, և՛ միջուկային պատերազմ վարելու համար, «Իսկանդեր» հրթիռային և S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգեր։

«Այդ ամենը տեղի է ունենում Ռուսաստանի միջուկային ուժերի ամենամյա զորավարժություններին զուգահեռ», - հավելել է Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG