Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը ժամանեց Ուկրաինա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Առանձնազրույցից բացի, նախագահները գլխավորելու են երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, որին մասնակցելու են թուրք և ուկրաինացի նախարարներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունն այսօր Bloomberg-ին հայտնել է, որ Կիևը ցանկանում է նոր անօդաչու թռչող սարքեր գնել Անկարայից։

«Մինչ օրս Ուկրաինան գնել է 12 թուրքական անօդաչու թռչող սարք և գլխավոր շտաբի պետի մակարդակով նոր սարքեր ձեռք բերելու մտադրություն է հայտնել», - ասել է թուրք պաշտոնյան։

XS
SM
MD
LG