Մատչելիության հղումներ

Սալիվանն ու Քալընը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները


Ջեյք Սալիվան, Իմբրահիմ Քալըն
Ջեյք Սալիվան, Իմբրահիմ Քալըն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլիի Հորնի փոխանցմամբ, նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդական Իմբրահիմ Քալընն այսօր հեռախոսով քննարկել են Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելու հնարավորությունը:

Ըստ Էմիլի Հորնի, Քալընը հավաստիացրել է, որ «Թուրքիան ամեն ինչ կանի՝ Ուկրաինայի խնդրի կարգավորմանը նպաստելու համար, և փետրվարի 3-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կիև կատարելիք այցն ուղղված կլինի հարցի դիվանագիտական կարգավորմանը»:

Սալիվանը և Քալընը հեռախոսազրույցում անդրադարձել են նաև Թուրքիայի և Հայաստանի բանակցություններին, «որոնց նպատակն է կարգավորել հարաբերությունները տասնամյակների թշնամությունից հետո»:

XS
SM
MD
LG