Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3536-ով, բուժվածներինը՝ 267-ով, մահվան դեպք երեկ չի գրանցվել


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3 հազար 536-ով՝ հասնելով 361 հազար 754-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 267-ով և հասել 335 հազար 227-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 8 հազար 707 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 709 հազար 73-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 35 է, ևս 1527 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 965 մարդ։

Արցախում՝ վարակի 8 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է,12-ինը՝ ծանր:

2022 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1798 քաղաքացու հետազոտություն, որից 143-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG