Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։
Քառօրյայի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող հարցեր։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված մյուս հարցերի թվում Եվրամիության Միգրացիայի և ապաստանի մասին օրենքի շուրջ քննարկումներն են։ Հունվարի 25-ին պատգամավորների ուշադրությանը կներկայացվի Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտումների վերաբերյալ հատուկ զեկույցը, որը հեղինակել է ԵԽԽՎ իրավահավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալին։