Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների դիտարկման գծով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կայցելեն երկիր, որտեղ կծանոթանան ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:
Կիլյունենը և Օբերգը կհանդիպեն Հայաստանի ղեկավարների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակների, դիվանագետների, դատական համակարգի աշխատակիցների, ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Քննարկումների օրակարգում կլինեն ընտրական համակարգի բարեփոխումը, սահմանադրական հաստատությունների փոխհարաբերությունները, դատական իշխանության անկախությունը, լրատվամիջոցների իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու պատերազմի հետևանքների ազդեցությունը Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության վրա: