Մատչելիության հղումներ

Շարունակվում է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Բելառուս


Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ, արխիվ
Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ, արխիվ

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր Բրեստ է հասել Ռուսաստանի զինծառայողների ու ռազմական տեխնիկայի հերթական էշելոնը։

Ռուսական ուժերի տեղաշարժը դեպի Բելառուս բացատրվում է Ռուս-բելառուսական միութենական պետության արձագանքման ուժերի զորավարժություններով, որոնք նախատեսված է անցկացնել փետրվարի սկզբին։ «Միութենական վճռականություն-2022» անվանումով զորավարժություններում օգտագործվելու են Բելառուսի 4 օդանավակայաններ և 5 զինվորական փորձադաշտեր։ Զորավարժություններում ներգրավված զորքերի քանակի մասին չի հաղորդվում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելելու է արևմտյան շրջաններ, նա մի քանի ռազմական օբյեկտում է լինելու:

Արևմուտքում ենթադրում են, որ ռուսական ուժերն Ուկրաինա ներխուժելու դեպքում հնարավոր է օգտագործեն նաև Բելառուսի տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG