Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի պնդմամբ՝ Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին զորքեր է տեղակայում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է Ղազախստանից վերադարձած խաղաղապահների հետ, 15-ը հունվարի, 2022թ․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է Ղազախստանից վերադարձած խաղաղապահների հետ, 15-ը հունվարի, 2022թ․

Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին ավելացնում է ռազմական ներկայությունը, երկուշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ուկրաինան շարունակում է համալրել իր ուժերը՝ կենտրոնացնելով ազգային գվարդիայի ստորաբաժանումները «արմատական ազգայնականներից»: Սա նույնիսկ ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ի զինվորականները, և այդ ամենը՝ մեր երկրի պետական սահմանի մերձակայքում», - պնդել է Լուկաշենկոն։

Փետրվարին Ուկրաինայի հարևաններ Ռուսաստանն ու Բելառուսը պլանավորում են համատեղ զորավարժություններ անցկացնել, ճշգրիտ ժամկետները կողմերը չեն հայտնել։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։
Ռուսաստանը այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG