Կորոնավիրուսով հիվանդացության աճի և «օմիկրոն» շտամի տարածման ֆոնին եվրոպական երկրների իշխանությունները հայտարարում են նոր սահմանափակումների մասին։
Հայաստանում էլ առաջիկա շաբաթ օրվանից ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ՝ ժամանցի, սննդի հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ COVID-19-ի դեմ պատվաստման QR կոդը կամ թեստի բացասական արդյունք։
Բրիտանական Oxfam բարեգործական կազմակերպության տվյալներով՝ աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց կարողությունը կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց ի վեր կրկնապատկվել է՝ հասնելով 1,5 տրիլիոն դոլարի:
Միևնույն ժամանակ, Համաշխարհային տնտեսական ֆորումի վիրտուալ հավաքին ընդառաջ այսօր հրապարակված զեկույցում ասվում է , որ ավելի քան 160 միլիոն մարդ համաճարակի ընթացքում հայտնվել է աղքատության մեջ: