Մատչելիության հղումներ

Լավրով՝ «ՆԱՏՕ-ն առաջիկա ամիսներին ակտիվանալու է մեր սահմանների մոտ»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր հարձակման պատրվակով ՆԱՏՕ-ն ակտիվացնելու է գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ:

«Հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքից հնչող ամպագոռգոռ հայտարարությունները վկայում են այն մասին, որ առաջիկա երկու-երեք ամիսներին ՆԱՏՕ-ն կավելացնի մեր սահմանների շուրջ արագ արձագանքման ուժերի ակտիվությունը: Արևմուտքում պահանջում են, որ Ռուսաստանը սեփական տարածքում զինուժը տեղաշարժելու հարցում ենթարկվի իրենց պահանջներին, ինչն ինքնին անհեթեթություն է», - նշել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարն այս մեկնաբանությամբ հանդես է եկել իր ղեկավարած գերատեսչության 2021 թվականի աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում:

XS
SM
MD
LG