Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 298-ով, բուժվածներինը՝ 111-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 298-ով՝ հասնելով 346 հազար 811-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 111-ով և հասել 333 հազար 311-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 763 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 625 հազար 952-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 14-ի, ևս 1514 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 972 մարդ։

Արցախում՝ վարակի 9 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 42 վարակակիր, բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր:

2022 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 674 քաղաքացու հետազոտություն, որից 50-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG