Ալմաթիում հայկական խաղաղապահ ստորաբաժանման հիմնական խնդիրներից էր կանխել տեղի ջրատարի թունավորումը, ինչպես նաև ապահովել հացաբուլկեղենի ամենամեծ գործարաններից մեկի անվտանգությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը։
Զինվորականի խոսքով՝ ջրատարը ռազմավարական նշանակության օբյեկտ է, և դրա աղտոտման տեսական վտանգ կար։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։ Հայ խաղաղապահները շուրջ 2,5 հազար թվակազմով զորախմբի կազմում 100-ն են։
Ղազախստանի նախագահը երեկ հայտարարեց, որ երկրից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից՝ կապված իրավիճակի կայունացման հետ, և կիրականացվի տասնօրյա ժամկետում։