Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ քննարկել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բանակցությունները Ուկրաինայի ու Եվրամիության դաշնակիցների և գործընկերների հետ: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Նրա խոսքով՝ Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Նշելով երկու երկրների ընդհանուր մտահոգությունը ուկրաինական սահմանի մոտ ռուսական զինուժի շարունակական կուտակման կապակցությամբ՝ Բլինքենը և Կուլեբան քննարկել են Ժնևում կայացած բանակցությունների արդյունքը և հետագա քայլերը ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպմանն ընդառաջ։
Բլինքենն ուկրաինացի գործընկերոջը ներկայացրել է նաև իր ակնկալիքները՝ կապված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհրդի առաջիկա նիստի հետ, որը կկայանա վաղը Վիեննայում։