Մատչելիության հղումներ

Զելենսկին չի բացառում առաջընթացը Դոնբասի խնդրի լուծման հարցում


«Ուկրաինան պատրաստ է առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերել Դոնբասում իրադրության կարգավորման շուրջ», - այսօր Կիև ժամանած Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով, սակայն, դա հնարավոր կլինի միայն «Նորմանդյան ձևաչափի» անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Ժամանակն է հակամարտությանը վերջ տալու մասին հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մենք դա պատրաստ ենք անել չորս պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG