Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից


ԵԱՀԿ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար, «Արմենպրես»-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղարը։

Բարտոշ Կեմպինսկին նշել է, որ ուշադրությամբ մշտադիտարկում են իրադրությունը Հարավային Կովկասում։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։

Հունվարի 11-ի կեսօրից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, Պաշտպանության նախարարությունը հաղորդում է երեք զոհի մասին՝ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, շարքային Վահան Վաչագանի Բաբայանը, ևս երկու զինծառայող վիրավոր է։ Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զինծառայողի մահվան մասին։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է։ Երեկ ողջ օրը ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահել նաև Արցախի մի քանի համայնքներ:

XS
SM
MD
LG