Մատչելիության հղումներ

Ղազախստանում ձերբակալվածների թիվը մոտեցավ 10 հազարին


Ղազախստան - Ձերբակալվածների հարազատները Շիմքենտի մեկուսարանի մոտ, 10-ը հունվարի, 2022թ․
Ղազախստան - Ձերբակալվածների հարազատները Շիմքենտի մեկուսարանի մոտ, 10-ը հունվարի, 2022թ․

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են գրեթե 10 հազար մարդու՝ կապված երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ։ Այդ մասին հայտնում է Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ելույթ կունենա խորհրդարանի ստորին պալատում և կներկայացնի նոր վարչապետի թեկնածությունը, հաղորդել է Տոկաևի մամուլի քարտուղարը։

Ալմաթին աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքի: Քաղաքապետարանը հայտարարել է, որ վերականգնում է ենթակառուցվածքների և ձեռնարկությունների աշխատանքը։ Ընդ որում, իշխանությունները շեշտում են, որ ուժայինների գործողությունները շարունակվում են, իսկ քաղաքային ծառայությունները մուտք են գործում միայն այն տարածքներ, որոնք անվտանգ են համարվում։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորում են դրսևորել «հանգստություն, զսպվածություն և ըմբռնում»։

XS
SM
MD
LG