Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդու են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է օպերատիվ շտաբի Telegram ալիքը, որը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Ղազախստանի գերատեսչություններից։
«Ամբողջ երկրում ձերբակալվել է 7939 մարդ։ Ազգային գվարդիայի և Ալմաթիի հատուկ նշանակության ուժերի զինծառայողները երկու շուկաներում ձերբակալել են 207 մարդու», - ասվում է հաղորդագրությունում։