Մատչելիության հղումներ

Բլինքենն ու Բորելը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ` Բլինկենն ընդգծել է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցող գործողությունների համակարգման կարևորությունը և նշել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա կհանգեցնի կոշտ արձագանքի:

Բլինկենն ու Բորելը քննարկել են նաև ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը, այլ հարցեր:

XS
SM
MD
LG