Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Մոսկվան կարող է ցանկացած ձևաչափով միջնորդել հայ-թուրքական երկխոսության գործում:
«Միաժամանակ կարևոր ենք համարում հրաժարվել նախապայմաններից և կենտրոնանալ փոխըմբռնելի թեմաների ու դեպի վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորում տանող փոխադարձ քայլերի վրա»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը:
Անկարայի նախաձեռնությամբ թուրք-հայկական սահմանը 1993 թվականից փակ է: Անկարան այդ որոշումն է կայացրել Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին սատարելու, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ խիստ բացասական դիրքորոշման կապակցությամբ:
Ռուդենկոն այսօր խոսել է նաև ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին, ասելով, որ երեք երկրներն արդեն ավարտում են միացյալ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման չափորոշիչների համաձայնեցումը:
Տվյալ պահին, Ռուդենկոյի խփոխանցմամբ, քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի, այդ թվում` երկաթուղու և ավտոճանապարհների ապաշրջափակումը:
Ռուդենկոն ասել է, թե ըստ Ռուսաստանի մոտեցման, բոլոր որոշումները կայուն կլինեն միայն այն դեպքում, եթե Երևանի և Բաքվի միջև հաստատվի կոնսենսուս, և դրանից ենլելով էլ Մոսկվան երկու կողմերի շահերի հավասարակշռված ապահովման ջատագով է: