Մատչելիության հղումներ

Թաթոյանը և Կոպիրկինը շեշտել են հայ գերիների վերադարձի հրատապությունը


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Օմբուդսմենի գրասենյակի փոխանցմամբ՝ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:

Ադրբեջանական բանտերում, պաշտոնական տվյալներով, այսօր դեռ 50 հայ գերի կա, ոչ պաշտոնական տվյալներով՝ գերիների թիվը 130 է: Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 135 գերի։

XS
SM
MD
LG