Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չի հանդիպել․ Հակոբ Կարապետյան


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» օրեր առաջ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով հոդված էր հրապարակել՝ նշելով, թե քաղաքապետը փոխել է ճամբարը, անգամ հանդիպում ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել էր, թե Մարության-Քոչարյան հանդիպում տեղի չի ունեցել։ «Առհասարակ կարծում եմ, երբ ԶԼՄ-ն նման տեղակ գնահատականներ է հնչեցում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե մի քիչ ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - ասել էր Վարդևանյանը։

Վերջին ամիսներին պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե Մարությանի ու իշխանությունների հարաբերությունները լարված են։

XS
SM
MD
LG