Մատչելիության հղումներ

Բայդենը Զելենսկու հետ հեռախոսազրույցում պատմել է Պուտինի հետ իր բանակցությունների մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում են Սպիտակ տանը, Վաշինգտոն, 1-ը սեպտեմբերի, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում են Սպիտակ տանը, Վաշինգտոն, 1-ը սեպտեմբերի, 2021թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մոտ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցում պատմել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին բանակցությունների բովանդակության մասին։ Զրուցակիցները նաև քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին տիրող «վտանգավոր» իրավիճակը, երեկ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին։

Սաքին ասել է, որ ԱՄՆ նախագահը, ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայի առաջնորդի հետ քննարկել է «խորը մտահոգությունները ուկրաինական սահմանին ռուսական ուժերի կուտակման վերաբերյալ և Ռուսաստանի կողմից ռազմական էսկալացիայի դեպքում վճռական միջոցներ ձեռնարկելու պարտավորությունները»։

Սպիտակ տան խոսնակի հավաստմամբ՝ Բայդենը Զելենսկիի հետ զրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսին. - «Անշուշտ աջակցում է դաշինքին միանալու Ուկրաինայի ձգտումներին»: Սակայն որպեսզի դա տեղի ունենա, Ուկրաինան պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամներին ներկայացվող պահանջներին՝ ներառյալ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը, ասել է Սաքին։

XS
SM
MD
LG