Մատչելիության հղումներ

Լավրով․ «Վաշինգտոնը փորձում է խափանել Հնդկաստանի կողմից C-400 համակարգերի ձեռքբերումը»


«Միացյալ Նահանգները փորձում է խաթարել Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը C-400 համակարգերի [ձեռքբերման] շուրջ», - այսօր Դելիում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ գործարքը ոչ միայն խորհրդանշական այլև շատ կարևոր գործնական նշանակություն ունի՝ Հնդկաստանի պաշտպանունակության ապահովման տեսանկյունից։ Գործարքը կյանքի է կոչվում, բայց մենք տեսնում ենք ամերիկյան կողմի՝ այն խաթարելուն ուղղված ջանքերը», - նշել է Լավրովը՝ պնդելով, թե Վաշինգտոնը ցանկանում է ստիպել Հնդկաստանին հետևել ամերիկյան հրամաններին։

Ռուսաստանի կառավարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ C-400 համակարգերի մատակարումը Հնդկաստան մեկնարկել է նախորդ ամիս։

XS
SM
MD
LG